Այս հարթակը մշակվել է Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների փորձի փոխանակումը և արդյունավետ համագործակցությունը խթանելու նպատակով։ Այն հնարավորություն է տալիս ՔՀԿ-ներին օգտվել կայքում հասանելի ռեսուրսներից և քննարկման հարթակից, ինչպես նաև ձևավորել գործընկերական նոր կապեր՝ դառնալով ցանցի ակտիվ անդամ։ Հաշվի առնելով ժամանակակից մարտահրավերները և քաղաքացիական հասարակության համար հասանելի ռեսուրսների տեղաբաշխման անհամաչափությունը՝ հարթակի թիրախային շահառուներն են համայնքահեն կազմակերպությունները։ Հարթակին անդամագրվելու նպատակով անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը։

ՔՀԿ գիտելիքի հարթակը մշակվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Գործուն քաղաքացիական հասարակություն» ծրագրի շրջանակներում՝ Քաունթերփարթ ինթերնեշնլ կազմակերպության և հայաստանյան «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի կողմից։